Այն, ինչին նախապատրաստում են մեզ, ազգային կանիբալիզմ է, ներտեսակային գիշատչություն՝ զոհել Արցախը, որ մնացածը կուշտ ապրեն։ Սա հնարավոր է բացառապես մեկ դեպքում՝ պետական և ազգային անբովանդակության։
44-օրյա պատերազմից հետո՝ որպես փաստ արձանագրում ենք, որ նահատակվեցին 4-5 հազար, իսկ անցյալ տարվա սեպտեմբերին Ջերմուկում՝ ևս 150-200 հոգի լույս տղաներ:
12.000-ից ավելի կա հաշմանդամ, անթիվ-անհամար են խեղված ճակատագրերը:
Մարդկության պատմության մեջ մեծ փոփոխությունները միշտ կապված են եղել նոր հզորությունների ու ուժերի ասպարեզ իջնելու հետ՝ լինեն դրանք մարդկանց նոր միություններ, նոր զինատեսակներ, նոր տեխնոլոգիաներ, թե նոր գաղափարախոսություններ կամ էլ դրանց կոմբինացիան։
Մեր այսօրվա աննախանձելի վիճակը ստիպում է մեզ մեր կյանքի արմատական-գոյաբանական պրոբլեմներին նայել տարբեր տեսանկյուններից և հնարավորինս՝ նորովի, քանի որ այս պրոբլեմներին մոտենալու ավանդական մոտեցումները մեծ մասամբ դուրս եկան սնանկ։
Այս ԱԺ-ի ամենաազդեցիկ գործիչն այլևս գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն է։ Սա տխուր, բայց տրամաբանական հանգրվան էր։ Պետությունն ինքն է վերածվել մի մեծ քրեական գործի։
Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման փաստացի, պատմական, քաղաքական և իրավական հիմնավորումները միշտ էլ եղել են զորեղ և անթերի։ Դա էր հիմնական պատճառը, որ հնարավոր դարձրեց Մադրիդյան փաստաթղթում ամրագրել նրա ինքնորոշման իրավունքը։
Երեկ երեկոյան Հայաստանը ֆուտբոլի գնդակ էր՝ ով ուր ուզեց, տշեց։ Երեկ երեկոյան Մոսկվայից, Բաքվից, Փարիզից մեզ ասացին, որ եթե այսպես շարունակեք՝ վատ է լինելու։ Երեկ երեկոյան մեզ ստորացրին և սպառնացին։
Օրեր առաջ Հայաստան ներմուծվեց Ադրբեջանից ուղարկված բենզինի առաջին խմբաքանակը: Ընդ որում, հայտարարվեց, որ ներմուծվել է բարձրակարգ՝ АИ95 տեսակի բենզին:
Անդրադառնանք այս տնտեսական ակցիային առանց աշխարհաքաղաքական չափման՝ չոր թվերով ու փաստերով:
Ադրբեջանում գործում է դեռևս 1976-ին շահագործման հանձնված Բաքվի Հ. Ալիևի անվան նավթավերամշակման գործարանը, որը պարբերաբար, գրեթե երկու տարին մեկ անգամ, կանգնեցվում է վերանորոգման նպատակով...